Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Թուրքիայի և Իրանի պրոակտիվ դիվանագիտության տեսանելի մասը

Թուրքիայի և Իրանի պրոակտիվ դիվանագիտության տեսանելի մասը
09.11.2023 | 20:08

Էրդողանը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսիի հետ բանակցություններին հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է դառնալ Գազայի հակամարտության կարգավորման երաշխավոր, ընդգծելով, որ ողջ իսլամական աշխարհը պետք է միասնական դիրք գրավի և ուժեղացնի ճնշումը Իսրայելի վրա։

Սա թուրքական պրոակտիվ դիվանագիտության արդյունքն է, բայց՝ ո՛չ միայն թուրքական։ Որովհետև Թուրքիայի ներկայիս դիրքորոշումը, իմ կարծիքով, ձեռնտու է նաև Արևմուտքին։ Որովհետև, եթե Թուրքիան դառնա իսլամական աշխարհը ներկայացնող, Իրանի փոխարեն, և գործընթացը տեղափոխվի Թուրքիա-Իսրայել-ԱՄՆ հարաբերությունների տիրույթ, ապա Իրանը կկորցնի իր հեղինակությունը բարձրացնելու ներկա տեմպը և իսլամական աշխարհի գերիշխող տերություն դառնալու հնարավորությունը, իսկ Թուրքիան, Արևմուտքի հետ առևտուր անելով, ի վերջո կտապալի իսլամական հնարավոր կոնսոլիդացիան, որը կարող էր դառնալ «Գլոբալ Հարավի պատասխանը գլոբալ Արևմուտքին՝ ընդդեմ գլոբալիզացիայի»:

Իհարկե, սա միայն խաղի տեսանելի մասն է, որովհետև Իրանն էլ սկսել է պրոակտիվ արտաքին քաղաքականություն, և դեռ պարզ չէ, թե ինչ դիվանագիտական և ռազմա-դիվանագիտական սպառազինություն է պատրաստել Իրանը։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 14781

Մեկնաբանություններ